Գտա ամուսնուս նամակները իր աշխատավայրից մի կնոջ հետ, ես հիմա հղի եմ և չգիտեմ ինչ անեմ

Ես ու ամուսինս միասին ենք 10 տարի, 6-ը՝ ամուսնացած։ Մենք միասին երկար ճանապարհ ենք անցել, շատ բաների ենք դիմացել որ վերջապես կարողանանք միասին լինել, չէինք կարողանում երեխա ունենալ, բուժվեցինք և ես վերջապես հղի եմ:

Վերջերս ամուսնուս պահվածքում մի բան էի նկատում, որը առաջ չկար, երկար ժամանակ չէի կարողանում հասկանալ թե ինչն է դա, բայց մեկ շաբաթ առաջ տեսա մի բան, որը մտքիցս հանել չեմ կարողանում: Գիշերը երբ ամուսինս քնած էր, նամակ եկավ հեռախոսին, քանի որ ուշ ժամ էր, հետաքրքրությունը շարժվեց իմ մեջ և ես կարդացի, նամակներ մի կնոջ հետ Նա ամուսնուս աշխատավայրից էր, չէի ուզում հավատալ, բայց այդպես էր, նանք սիրախաղ էին անում և միմյանց ջերմ խոսքեր ասում, Չեմ կարողանում մտքիցս հանել, այն էլ այսպես հղի վիճակում, չգիտեմ ինչ անել

 

(Visited 28 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: