Եթե որդի ունենամ, իմ սիրած տղամարդու անունը կդնեմ

Ես խոսում եմ անպատասխան սիրո մասին: Դա ինձ շատ է անհանգստացնում վերջերս, և ես կցանկանայի կիսվել իմ փորձով ձեզ հետ:
Անպատասխան սերը շատ ծանր զգացում է, որը ես չէի ցանկանա, որ որևէ մեկը զգա, քանի որ ես զգացել եմ ինքս ինձ վրա։ Սա միանգամայն անբացատրելի զգացողություն է և ընկալումից դուրս է։
Առաջին տարին ես չհամարձակվեցի նրան սեր խոստովանել։ Մտածում էի, որ իրեն ինչ-որ կերպ ակնարկեմ, կհասկանա, բայց քանի որ նա չափահաս է (նա 45 տարեկան է, իսկ ես 20) տարիքային մեծ տարբերություն կա, հնարավոր է, որ նա ոչ մի ակնարկ չհասկանա։
Իհարկե, ես այն մարդ չեմ, ով չկարողանա խոստովանել, հավատարիմ մնալ սկզբունքներին, ես հանուն սիրո պատրաստ եմ շատ բանի։ Արդյունքում հաջորդ տարի ես նրան նամակ գրեցի, խոստովանելով իմ սիրո մասին, բայց նա հրաժարվեց ինձանից։ Ես խելագարորեն տառապեցի և անհանգստացա, հետո եկավ ամառը, և ես նրան չտեսա երկու ամիս: Կարծում էի, որ մոռանում եմ, բայց ինչպես միշտ այս դեպքոըմ ևս ես սխալ էի։

Ես նրան չեմ մոռացել։ Երբ դու չես տեսնում քո սիրած մարդուն, քեզ համար ավելի հեշտ է մոռանալը: Բնականաբար, նա միշտ իմ մտքերում էր, ես շատ էի մտածում, երազում էի ու գլխումս պատմություններ պտտվում, որ եթե մենք միասին լինեինք, ինչպես կանցկացնեինք, կքայլեինք, կզվարճանայինք, բայց ժամանակն անցավ, բայց նա իմ գլխից ու մտքից այդպես էլ դուրս չեկավ։ Այսպիսով, ես չգիտեի, թե ինչ անել: Սերը մի կողմից հրաշալի զգացողություն է, որով մարդիկ վայելում են ու երջանիկ ապրում, երեխաներ են ունենում։ Բայց ես չունեի սա, և ես որոշեցի զբաղվել ինձանով: Ես սկսեցի ավելի շատ ժամանակ տրամադրել իմ ինքնազարգացմանը՝ մարմնիս, հոգուս, սկսեցի գրքեր կարդալ, սպորտով զբաղվել, քանի որ կյանքը շարունակվում է և ոչ մի դեպքում չպետք է կենտրոնանաս մեկ մարդու վրա, ինչքան էլ նա թանկ լինի։

Մեկ տարի անց ես դարձա շատ գեղեցիկ, ձեռք բերեցի շատ լավ մարզավիճակ, և տղամարդիկ գլուխները անընդհատ թեքում էին փողոցներում, երբ ես քայլում էի, նույնիսկ ավտոբուսներումև հատկապես բակերում։ Ես գոհ էի և շատ շոյված էի նրանց ուշադրությունից, բայց նրա մասին միտքը դեռ չէր անհետացել։ Եթե ​​նույնիսկ տղա ունենամ, ուզում եմ նրա անունը դնել, թող, որ նա լինի իմ սիրելի տղամարդը։

(Visited 55 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: