Ինչու է ի հայտ գալիս անքնությունը և ինչ է այն իրենից ներկայացնում

Պարզվել է, որ կանայք ավելի հաճախ են տառապում անքնությունից՝ կամավորների շրջանում դրանից տառապել են կանանց 33%-ը և տղամարդկանց միայն 24%-ը:Ամստերդամի ազատ համալսարանի գիտնականները հայտնաբերել են յոթ գեն, որոնք մեծացնում են անքնության առաջացման վտանգը:

Գիտափորձի համար գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 110000 կամավորների գենոմները: Արդյունքում պարզվել է, որ անքնության հետ կապված գեները դեր են խաղում տրանսկրիպցիայի կարգավորման, ԴՆԹ-ի որպես կաղապար օգտագործելով ՌՆԹ մոլեկուլների սինթեզի գործընթացում, իսկ էկզոցիտոզում՝ բջիջներից մակրոմոլեկուլային միացությունների արտազատման գործում։

Նշվում է, որ գեներից մեկը՝ MEIS1-ը, նախկինում կապված է եղել քնի երկու այլ խանգարումների՝ վերջույթների պարբերական շարժման համախտանիշի և անհանգիստ ոտքերի համախտանիշի հետ, սակայն թիմը հայտնաբերել է գենետիկական ուժեղ նմանություն այլ հիվանդությունների՝ անհանգստության խանգարումների, դեպրեսիայի, նևրոզների հետ: Այս հիվանդությունները հաճախ զուգորդվում են անքնության հետ:Բացի այդ, պարզվել է, որ կանայք ավելի հաճախ են տառապում անքնությունից. կամավորների շրջանում դրանից տառապել է կանանց 33%-ը և տղամարդկանց միայն 24%-ը:

(Visited 138 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: