Սիրեկանս սպառնում է ամեն ինչ պատմել ամուսնուս։ Բայց ես չեմ ուզում ոչ մեկին կորցնել։

Սիրեկանս սպառնում է ամեն ինչ պատմել ամուսնուս։ Բայց ես չեմ ուզում ոչ մեկին կորցնել։

Այնպես եղավ, որ իմ կյանքում կան երկու սիրելի մարդիկ։ Ամուսինս չգիտի սիրեկանս մասին, բայց սիրեկանս, իհարկե, գիտի ամուսնուս մասին։ Ես նրանցից ոչ մեկին չեմ կարող ընտրել, քանի որ երկուսին էլ սիրում եմ յուրովի, երկուսին էլ սիրում եմ գրեթեհավասարապես։ Կարծում եմ, որ ամեն ինչ պետք է թողնել այնպես, ինչպես կա։ Սիրեկանս անմիջապես հասկացավ, որ ես չեմ պատրաստվում իր հետ ընտանիք կազմել, բայց նա ինձ պետք էր փոփոխությունների համար։

Ես 30-ից մի քիչ ավել եմ, 18 տարեկանում ամուսնուս հետ ընտանիք ստեղծեցի: Մեզ հաջողվեց լավ հարաբերություններ պահպանել։ Կողքից թվում է, թե տունը լիքն է սիրով ու ջերմությամբ։ Մենք ունենք մի գեղեցիկ և խելացի դուստր, ընտանի շուն և կատու: Պակասում է միայն կիրքն ու մտերիմ հարաբերությունների փոխադարձ ցանկությունը։ Մեր համատեղ կյանքի ընթացքում ես ու ամուսինս դարձանք եղբոր ու քրոջ նման և նույնիսկ ավելին։ Իսկ նման տիպի հարազատների միջեւ սեր չի կարող լինել։
Ոչ վաղ անցյալում այլ տղամարդ հայտնվեց իմ կյանքում։ Փոթորիկ, կիրք, կատաղի սիրավեպ և կրքոտ հանդիպումներ: Ես ավելին չխնդրեցի սիրեկանիցս: Ինձ պետք չէին ոչ նվերներ, ոչ ծաղիկներ, ոչ էլ այլ նմանատիպ բաներ: Անմիջապես ես նրան մատնանշեցի դա ու բացատրեցի, որ նրանից միայն սեքս եմ ուզում։ Հանդիպում էինք արդեն մի քանի ամիս, ամենից հաճախ՝ ցերեկը, և երբ ամուսինս երկու-երեք օրով բացակայում էր գործուղումների։ Ամեն ինչ լավ էր ընթանում, մինչև որ սիրեկանս հանկարծ լուրջ հարաբերություններ և համատեղ կյանք ցանկացավ: Ես վրդովվեցի ու հիշեցրի, որ մենք նախապես պայմանավորվել էինք, որ մեր հարաբերությունները զարգացնելու կարիք չկա։

Սիրեկանս հանկարծ բռնկվեց և խոստացավ, որ ամեն ինչ կպատմի ամուսնուս և նույնիսկ ցույց կտա համատեղ նկարներ։ Իբր նա իմ դավաճանությունների մասին որոշ ապացույցներ ունի և նույնիսկ մեր թեժ հանդիպումների արձանագրությունները։ Նա պահանջում է, որ ես ինքս ամեն ինչ պատմեմ ամուսնուս ու թողնեմ նրան։ Նա ինձ մեկ շաբաթ ժամանակ տվեց մտածելու համար։ Ես չգիտեմ, թե ինչ անել և ինչպես ապրել: Ամեն առավոտ արթնանում եմ ու տանջվում։ Ես հաստատ գիտեմ, որ չեմ ուզում կորցնել ամուսնուս, և իմ սիրեկանն էլ ինձ լիովին համապատասխանում էր իմտիմ հարաբերությունների մեջ:Բակց ես վստահ եմ, որ նա նույնպես պատրաստ չէ խոսել ամուսնուս հետ ու պատմել իմ դավաճանելու մասին։Բայց ես վստահ եմ, որ այդ ամենը իմանալուց հետո, ամուսինս ինձ չի ների։ Սրանում ես համոզված եմ։ Ինչպե՞ս է մեր աղջիկը գոյատևելու ամուսնալուծությունից: Նա այժմ առանց այդ էլ, ծանր պատանեկություն է ապրում։

(Visited 939 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: