Կողակիցս վճարում է բնակարանի վճարի միայն կեսը, արդյոք նոռմալ է՞

7 ամիս է, ինչ ապրում եմ մի տղամարդու հետ նույն բնակարանում համատեղ։ Նա վճարում է կես բնակարանի վարձավճարի կեսը, վճարում է նաև սննդի համար։ Նա ինձ ոչ մի տեղ չի հրավիրել և ոչինչ չի տվել։ Ես նրան իմ ունեցած գումարի հաշվին հրավիրեցի ռեստորան և մենք լավ ժամանակ անցկացրինք։ Անցյալ շաբաթավա վերջին ինձ համար այնքան էլ հեշտ չէր: Ինձ աշխատավարձ չէին տվել և ընդհանրապես գումար չունեի այս ամիս։ Նա ասաց, որ պարտավոր չէ ինձ գումար տալ, քանի որ փող չունենալու դեպքում ես էլ իրեն չեմ տալիս։ Հետո սկսցեց հոքուս հետ խաղալ, ասաց, որ ծեր եմ ու կիսամերկ աղջիկների միացրեց հեռուստացույցով
Ես ասացի, որ սա վերջին կետն է, որ այս ամենն ինձ դուր չի գալիս, և նա պետք է հեռանա։

Բայց նա չի հեռանում։ Ես չեմ կարող նայել նրան: Ես չեմ ուզում ոստիկանություն կանչել։ Այս ամբողջ իրավիճակն ինձ արդեն զզվացրել է։ Ես իսկապես չգիտեմ, թե ինչպես վարվել այս իրավիճակում: Ես նրան ամեն օր ասում եմ, որ գնա։ Այսօր առավոտյան իրեն չբարևեցի ու քթի տակ նա ինձ անառակ անվանեց ու գնաց։ Միգուցե ինչ-որ մեկը եղել է նման իրավիճակում և գիտի, թե ինչպես վտարել նրան տնից։

Բնակարանի ամբողջ ծախսը ինձ վրա է, ճիշտ է ես բավականաչափ վաստակում եմ, քանի որ փոխել եմ աշխատանքս, բայց դա չի նշանակում, որ ամբողջ վարձի գումարը ես պետք է տամ: Խոսքն այն մասին է, որ նա ապրելու տեղ չունի ու երբեմն խղճահարություն է արթնացնում իմ վրա այդպիսով ճնշում գործադրել խղճիս վրա։ Մանիպուլյացիա է անում։Ես նրան վերջնաժամկետ տվեցի, որպեսզի հեռանա բայց ոչ մի արդյունք, ես սկանդալներ չեմ ուզում, դրա համար էլ հարցնում եմ՝ ինչ-որ մեկը վտարման անարյուն փորձ ունի՞։

(Visited 22 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: