Նա ծնկի իջավ և ասաց. «Կարո՞ղ եմ լինել քո հայրիկը»:

Նա ծնկի իջավ և ասաց. «Կարո՞ղ եմ լինել քո հայրիկը»: Երբ Գրանտ Թրիբեթը տեսավ առաջին անգամ և սկսեց հանդիպել Կասանդրա Ռեշարի հետ անցյալ տարի, նա լավ գիտեր, որ նրա հինգամյա դուստրը՝ Ադրիաննան, անպայման կդառնա իրենց նոր ընտանիքի անդամը: Պայմանական իմաստությունն ասում է, որ տղամարդկանց մեծամասնությունը վախենում է միայնակ կնոջ և երեխայի համադրությունից, և հաճախ դա էլ է լինում: Սակայն Գրանտը, պարզվեց, այլ տեսակի մարդ էր, և երբ եկավ ամուսնության առաջարկ անելու պահը, նա երկու աղջիկներին էլ՝ մորն ու աղջկան, արեց։

Մենք վառ, հարուստ նախաճաշ ունեցանք, որից հետո նա մեզ խոստացավ, որ զբոսնելուց հետո ինձ և աղջկաս անակնկալ է սպասվում։ Մենք քայլել էինք առնվազն մեկ մղոն, և ես սկսել էի փոշմանել, որ բարձրակրունկ եմ հաքել, երբ հանկարծ նա կանգ առավ փայտե կամրջի վրա: Եվ այնտեղ, անտառի մեջտեղում, նա ծնկի իջավ և ինձ ամուսնության առաջարկ արեց, որից հետո նա դարձավ դեպի Ադրիաննան և հարցրեց. «կարո՞ղ եմ ես դառնալ քո հայրը, սիրել և պաշտպանել քեզ ամբողջ կյանքում»: Սիրտս բառիս բուն իմաստով պայթեց զգացմունքներից, և ես արտասվեցի»։ Ադրիաննան բղավեց. «Վերջապես ես կունենամ և՛ մայրիկ, և՛ հայրիկ», իսկ Գրանտը նրան նվիրեց սրտով վզնոց՝ որպես խորհրդանիշ, որ նրա խոսքերը մաքուր ճշմարտություն են:

Հուզիչ պահը ֆիքսել է լուսանկարիչ Մունդի Գիլլանդը, ով այս ամբողջ ընթացքում թաքնվում էր մոտակայքում՝ անտառում։ Առաջարկը արվեց և ընդունվեց։ Գրանտը և Կասանդրան ծանոթացել են սոցիալական ցանցերում և սկսել հանդիպել մոտ յոթ ամիս առաջ: Չի կարելի ասել, որ դա սեր էր առաջին հայացքից, ավելի շուտ՝ երկու սրտերի փորձ՝ հաղթահարելու կյանքի խնդիրները և գտնել իրենց զուգընկերոջը, ինչի համար մի փոքր ժամանակ պահանջեց։ Կինը դժվարությամբ, բայց անընդհատ ժամանակ էր գտնում ժամադրության գնալու։ Եվ նա հետևում էր, թե ինչպես են միմյանց ճանաչելու ընթացքում հմայիչ և դրական ամուրին վերածվում իր դստեր անձնուրաց հորը։ Եվ շուտով այսդպես էլ եղավ։

(Visited 147 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: