Ընկերս ամաչում է իմ հասակից, քանի որ ցածրահասակ եմ

Ընկերս ամաչում է իմ հասակից
Իմ հասակը 185 սմ է, քաշը՝ 65 կգ, ամեն ինչ համաչափ է, ընդհանուր առմամբ ամեն ինչ հրաշալի է։
Իմ ընկերը ահավոր կոմպլեքսավորված է, քանի որ ինձնից 7 սմ ցածր է, դա ինձ ուղղակի նյարդայնացնում է։ Իհարկե, նա դա իմ երեսին չի ասում, և դա չի երևում, երբ մենք տանը ենք, բայց հենց դուրս ենք գալիս փողոց, նա պարզապես իր տեղը չի գտնում։ Ես սիրում եմ նրան այնպիսին, ինչպիսին կա, ինչպիսին ստեղծվել է, բայց նա չի կարող ընդունել այս ցավալի փաստը։ Իմ 30 տարվա մեջ առաջին անգամ նման խնդրի առաջ եմ կանգնել, և սա արդեն սկսել է իջեցնել իմ ինքնագնահատականը, և ես վախենում եմ, որ այն շուտով բարդույթի կվերածվի։ Ես փորձեցի բացատրել նրան, որ սրանում ոչ մի սարսափելի բան չկա, իսկ նա պատասխանեց՝ գնա քո 10 սմ կրունկներով։

Նախկին ամուսինս նույպես ինձանից ցածրահասակ էր, բայց ընդհակառակը իմ հասակը, իմ արտաքինը նրան չէր անհանգստացնում և նա անընդհատ շնորհակալություն էր հայտնում, որ չնայած իր ցածր հասակին, նրան եմ նախապատվություն տվել, իսկ հասարակության մեջ նա միշտ հպարտացել է ինձնով։
Հիմա իմ նոր ընկերոջ կողքին նույն դիրքն ունենալը պարզապես ընկճում է ինձ։

(Visited 54 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: