Այս աղջիկը մահացավ բժիշկների սխալի պատճառով

Անգլիական Կարլայլ քաղաքից մի աղջիկ մահացել է բժշկական սխալի պատճառով։ Անբարեխիղճ բժիշկներին չի հաջողվել ախտորոշել աղիքի քաղցկեղը՝ այն շփոթելով սովորական փորկապության հետ։ 19-ամյա աշակերտուհի Մեգան Փրայդը՝ Կարլայլից, մահացել է անցյալ շաբաթ իր տանը՝ սիրելիների շրջապատում: Վերջին ամիսներին նա ակտիվ քարոզարշավ է իրականացրել՝ բարձրացնելու հանրային իրազեկվածությունը աղիների քաղցկեղի մասին, և որ այս հիվանդությունը միայն մեծ տարիքային խմբի պատուհաս չէ. ցանկացած մարդ կարող է վտանգի ենթարկվել:

Փորձագետները հաստատում են Մեգանի խոսքերը՝ աղիների քաղցկեղի դեպքերն աճում են երիտասարդ բնակչության շրջանում։ Նա ընդամենը 18 տարեկան էր, երբ իմացավ այս սարսափելի լուրը։ Հետո ինքն իրեն երդվեց, որ սարսափելի հիվանդությունն իրեն կյանքի կանոններ չի թելադրի, ու չնայած հիվանդությանը, ախտորոշումից մի քանի շաբաթ անց վարորդական իրավունք ստացավ։ Աղջիկը գիտեր, որ իրեն տանջող հիվանդությունը բուժելի չէ, ուստի փորձում էր օգտագործել իրեն հատկացված յուրաքանչյուր րոպեն։ Նա իրեն նվիրել է դեռահասների քաղցկեղի դեմ պայքարի համար միջոցներ հայթայթելու և այս հիվանդության տարբեր ձևերի մասին քաղաքացիների իրազեկվածության բարձրացմանը։

Վերջին 16 ամիսների ընթացքում, երբ Մեգանն անցկացրել է հաստ աղիքի քաղցկեղի դեմ պայքարում, նա չի տրվել հուսալքությանը և ժպիտը երբեք չի հեռանում նրա դեմքից: Ցավոք, նրան այդպես էլ չհաջողվեց հաղթել, քանի որ շատ ուշ իմացավ, թե ինչ հիվանդություն է ախտահարել իր օրգանները։ Բժիշկները երկար ժամանակ չէին կարողանում ճիշտ ախտորոշում հաստատել և կարծում էին, որ աղջիկը պարզապես փորկապությամբ է տառապում։

Понравилась статья? Поделиться с друзьями: