Երբ կինը տուն եկավ, գտավ երեխայի թողած նամակը

Երբ կինը տուն եկավ, գտավ երեխայի թողած նամակը

Ամուսնուցս վաղուց բաժանված լինելու պատճառով, ես ստիպված ինքս եմ մեծացնում երեխայիս և նույնիսկ այդ պարագայում նախկին ումուսնուցս ոչ մի ֆինանսական օգնություն չեմ ստանում։ Այնպես էր ստացվել, որ տան միակ աշխատողը ես էի, ամուսինս չէր կարողանում իր համար աշխատանք գտնել, քանի որ ոչ մի գործ իր 《սրտով》 չէր։ Ամեն անգամ երբ վերադառնում էի աշխատանքից, որդիս ասում էր, որ քաղցած է, սկզբում ինքս էլ չէի հասկանում, թե ինչու։ Հետո պարզվեց, որ ամուսինս մեր երեխային անգամ նոռմալ ուտելիք էլ չի տալիս, քանի որ իմ աշխատած ամբողջ գումարը ծախսում է ալկոհոլի վրա։ Հանուն երեխայիս մի որոշ ժամանակ սպասեցի, ապրեցի ամուսնուս հետ, բայց մի օր հերթական անգամ աշխատանքից տուն վերադառնալիս, երբ տեսա որ ամուսինս կրկին հարբած է,իսկ որդիս սոված, և չդիմացա, և քանի որ արդեն լցվել էր համբերության բաժակս, որդուս վերցրեցի և դուրս եկա տնից։ Այդ օրվանից սկսած մենք ապրում էինք երկուսով։

Տղաս դպրոցական տարիքի էր, սովորում էր չորրորդ դասարանում, մենք միասին էինք տանից դուրս գալիս, նա գնում էր դպրոց, իսկ ես աշխատանքի։ Մինչ իմ աշխատանքից վերադառնալը որդիս տանը մենակ էր մնում։ Օրերից մի օր, երբ աշխատանքից վերադարձա տուն, նկատեցի, որ որդիս տանը չէ, նրան փնտրեցի, բայց այդպես էլ չգտա, միայն նկատեցի սեղանին թողնված նամակ, որը ինչպես պարզվես որդիս էր գրել։ Նա գրել էր, որ դուրս է եկել տանից, որպեսզի գտնի հորը, քանի որ շատ է նրան կարոտել։ Ես մի քանի ժամ սպասեցի նրան, վերջապես որդիս տուն վերադարձավ։ Սկզբում ես նրա վրա բարկացա, ասեցի նրան, որ հայրը ոչ մի անգամ չի հիշել մեր մասին, ինչու է նա գնացել հորը փնտրելու, իսկ հետո հասկացա որ ես չեմ կարող նրա համար լինել և հայր և մայր։ Հանուն որդուս, ես պետք է ինչ որ բան մտածեմ, որպեսզի նա չզգա իր հոր բացակայությունը իր կյանքում։

(Visited 493 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: