Երբեք պետք չէ թերագնահատել կանանց և նրանց մտավոր հնարավորությունները.

Երբեք պետք չէ թերագնահատել կանանց և նրանց մտավոր հնարավորությունները.

Բոլոր կարևոր որոշումները մեր ընկերությունում, կապված գրեթե ամեն ինչի հետ կայացնում էր Մարտինը, նա ժամանակավորապես փոխարինում էր մեր ընկերության գործադիր տնօրենին, քանի որ վերջինս շատ զբաղված էր։ Մարտինը կանանց հանդեպ ուներ յուրօրինակ վերբերմունք։ Բոլոր կանայք, ովքեր աշխատում էին ընկերությունում, նրա համար կարծերս տիկնիկներ լինեին, կարելի է ասել, որ Մարտինը սեքսիստ էր։ Ընկերության բոլոր աշխատակիցները ունեին մեկ շատ կարևոր մտավախություն, իսկ ինչ կլիի, եթե Մարտինը նշանակվի գործադիր տնօրեն։

Ընկերությունում նոր աշխատակից էր ընդունվել, ում անունը Աննա էր։Աննա աշխատանքի էր գալիս հիմնականում առանց շպարի և կիսաշրջազգեստ գրեթե չէր հաքնում։ Այս ամենը բնականաբար չէր վրիպել Մարտինի աչքից և նա Աննային դիպմամբ ցավ պատճառելու համար անընդհատ նրան անվանում էր Անի։

Աննային աշխատանքի ընդունվելուց արդեն անցել էր բավականին ժամանակ, բայց Մարտինը ընկերությունում ամենուրեք նրան հետապնդում էր։ Կազմակերպությունը աշխատում էր մի շատ կարևոր նախագծի շուրջ, որը պետք է մոտ ապագայում ներկայացներ։ Եվ ահա Մարտինը որոշեց այդ ամենը ամբողջությամբ հանձնարարել Աննային։

Աննան իդեալական կատարեց իր աշխատանքը և երբ եկավ նախագիծը ներկայացնելու օրը, Մարտինը ասաց որ ինքը անձամբ այն կներկայացնի, քանի որ Աննա տգեղ է և չի կարելի նրան վստահել այդ կարևոր նախագծի ներկայացումը։
Նախագիծը ներկայացնելու հետո մեզ հայտարարեցին, որ շուտով կիմանանք նաև թե ով է լինելու մեր ընկերության մշտական գործադիր տնօրենը, բոլորս շատ լարված էինք, կարծում էինք, որ Մարտինին կնշանակեն գործադիր տնօրենի պաշտոնում, վստահ եմ նա նույնպես այդպես է կարծում, քանի որ նրա աչքերը փայլում էին։

Բայց երբ հայտարարեցին նոր գործադիր տնօրենին, բոլորը ապշած էին, քանի որ նոր տնօրենն էր Աննան։ Առաջին բանը որ արեց Աննան գործադիր տնօրեն նշանակվելուց հետո դա Մարտինին գործից հեռացնելն էր, ինչի կապակցությոմբ բոլորը միայն ուրախ էին։

(Visited 33 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: