Ահա թե ինչպես է փոքրիկ տղան ժելեի շնորհիվ կարողացել փրկել իր պապիկի կյանքը։

Ահա թե ինչպես է փոքրիկ տղան ժելեի շնորհիվ կարողացել փրկել իր պապիկի կյանքը։

73-ամյա Բրայան Քլարկը առողջական խնդիրներ ուներ, այդ առողջական խնդիրների պատճառով է միայն, որ արդեն մի քանի շաբաթ է չի կարողանում տեսնել իր թոռնիկին։ Քանի որ պապիկը վատառողջ էր, նրան այցելեց իր 6-ամյա թոռնիկը։Եվ երբ միասին նրանք զբոսնում էին այգում, պապիկը հանկարծակի իրեն վատ զգաց և ընկավ գետնին։Երեխաներից շատերը տեսնելով այս ամենը միգուցե վախից ոչինչ չանեին, բայց ոչ փոքրիկ Էյդենը,նա յուրահատուկ տղա էր, և քանի որ գիտեր, որ իր պապիկը ունի շաքարային դիաբետ, նրա վայր ընկնելու հետո անմիջապես փորձեց ստուգել պապիկի արյան մեջ շաքարի պարունակությունը համապատասխան թեստերի միջոցով։

Իրենց ընտանիքում բոլորը բազմիցս տեսել էին, թե պապիկը ինչպես էր իրեն ինսուլին ներարկում, երբ օրգանիզմը շաքարի պակաս ուներ, այդ ամենը տեսել էր նաև փոքրիկ Էյդենը։Չափելով պապիկի շաքարը Էյդենը տեսավ, որ այն շատ ցածր է։ Նա իսկույն հիշեց, որ պապիկը այսօր իր ձեռքից վերցրել էր իր ժելեն, այն դրել իր սենայկի պահարանում, պատճառաբանելով, որ այն վնասակար է առողջությանը։ Էյդենը շատ արագ բարձրացավ վերև վերցրեց դարակի ժելեն, այն տվեց պապիկին, որից հետո պապիկին տվեց նաև իր էներգետիկ ըմպելիքը, որի մեջ շատ֊շատ էր շաքարի պարունակությունը, և պապիկը արդեն սկսեց իրեն լավ զգալ։ Այս ամենը իմանալուց հետո բոլորը փոքրիկին անվանում էին իսկական հերոս, հերոս ով կարողացել է փրկել իր պապիկին։

(Visited 102 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: