20 րոպե կլինիկական մահ տանելուց հետո, տղամարդը արթնացավ
Սքոթ Դրամոնդը 28 տարեկան էր, երբ դահուկներով ծանր վթարի հետևանքով կոտրեց իր բութ մատը: Մատը վիրահատության ընթացքում բուժքրոջ թույլ տված սխալի արդյունքում տղամարդը մահացավ։
Ավելի ուշ, խոսելով կատարվածի մասին, տղամարդը հիշել է այն պահը, երբ բուժքույրը դուրս է վազել վիրահատարանից՝ բղավելով. «Ես սպանեցի նրան»։
Միևնույն ժամանակ Սքոթի մոտ այնպիսի զգացողություն էր, որ իր մոտ ինչ որ մեը կա։ Նրա առաջին միտքն այն էր, որ դա Աստված է:
Հաջորդիվ տղամարդը հայտնվել է գեղեցիկ ծաղիկներով լի դաշտ, Սքոթը հիշեց, որ տեսել է սպիտակ ամպ և հանկարծ խոր խաղաղության զգացողոթւյուն է ունցել։
Նրա աչքի առաջով անցել է ծնունդից մինչև ներկա պահը անցած ողջ կյանքը։ Նա տեսել է այն ամենը, ինչ արել է կյանքում՝ լավ գործեր և վատ: Կարծես նրան դատում էին։
Բայց ամպի միջով մի ուժեղ ձեռք դիպչեց նրան, և նա լսեց. «Նրա ժամանակը դեռ չի եկել, և նա դեռ շատ անելիքներ ունի»
Հետո տղամարդը խոստովանեց, որ իրոք չէր ցանկանում Երկիր վերադառնալ, քանի որ այնտեղ այնքան գեղեցիկ և հանգիստ էր։