Դայակին շատ զգուշորեն ընտրեք
Հաշմանդամ երեխան սպանվեց իրեն խնամող դայակի կողմից. մանրամասներ
Սիմֆերոպոլի Կիևի շրջանային դատարանը որոշում է կայացրել ձերբակալել դայակին, ով մեղադրվում էր յոթ տարեկան հաշմանդամ երեխային մահացու վնասվածքներ պատճառելու կասկածանքով։
Մեղադրվող անձը երկար ժամանակ դայակ է աշխատել ողբերգության միջով անցնող ընտանիքում և խնամել երեխային, որը եղել է հիվանդ։
«Ըստ մեղադրվողի, երեխան շատ է լացել, և ինքը մի քանի անգամ նրան գցել է մահճակալի վրա», — հայտնել են դատարանի մամուլի ծառայությունից։ Դատաբժշկական փորձաքննությամբ պարզ է դարձել, որ երեխայի մահը վրա է հասել փակ գանգուղեղային տրավմայի ֆոնին փսխումից առաջացած մեխանիկական շնչահեղձության հետևանքով,
Այս հանցագործությունը դասվում է առանձնապես ծանր հանցագործությունների շարքին, որոնց համար նախատեսվում է մինչև 15 տարվա ազատազրկում:
Ստուգելով ներկայացված նյութերը՝ հաշվի առնելով ենթադրյալ հանցագործության ծանրությունն ու բնույթը, դրա հանրային վտանգավորությունը և կասկածյալի անձը՝ դատարանը կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը՝ երկամսյա ժամկետով