Գնահատեք ձեր սիրելիին, քանի դեռ նա ձեր կողքին է
Ձեզ ներկայացնում ենք Բոբ Հարվիի և Անետ Ադկինսի սիրո պատմությունը։
Բոբ Հարվին առաջին անգամ հանդիպեց Անետ Ադքինսին ուսումնական սրահում 1955թ.-ին, և անմիջապես տարվեց նրանով: «Ես չէի կարող աչքս կտրել նրանից», — ասաց Հարվին New York Times-ին, «նա ուներ շագանակագույն մազեր և ապշեցնող գեղեցիկ դեմք, և նրա աչքերը պարզապես…խորհրդավոր էին»: Սակայն ինչպես շատերի մոտ է լինում,նրանք շուտով կորցրեցին կապը ավագ դպրոցը ավարտելուց հետո և ընտանիք կազմեցին այլ մարդկանց հետ: Այնուամենայնիվ, Հարվին երբեք չմոռացավ Ադկինսի մասին:
2017թ.-ին, կնոջ մահից հետո, նա Google-ում գրեց «Adkins», փնտրեց և պարզեց, որ նա նույնպես այրիացել է: Նա գրեց նրան և տրամադրեց իր հեռախոսահամարը։ Մի փոքր զրուցելուց հետո Հարվին քշեց 500 մղոն, որպեսզի այցելի նրան՝ կանգ առնելով միայն բենզինի և մի փունջ շաղիկներ վերցնելու համար: «Ես նրան տվեցի ծաղիկները, իսկ հետո նրա դեմքն առա ձեռքիս մեջ և ասացի. «Կուզես թե չէ, բայց ես քեզ համբուրելու եմ։»», — հիշում է նա:
Հոկտեմբերին ավագ դպրոցից իրար սիրող զույգը ամուսնացավ 50-ականների ոճի ճաշկերույթով, և նրանք պարեցին միմյանց հետ, ճիշտ այնպես, ինչպես պարել էին 63 տարի առաջ ավարտական երեկոյի ընթացքում: