Այս հարսանիքը դարձավ պատմության մեջ ամենաթանկարժեքը
Նյու Յորքի անշարժ գույքի ոլորտի մեծահարուստներից մեկն իր աղջկա պսակադրությունը Ադրիատիկ ծովի ափին կազմակերպված շքեղ արարողությամբ է տոնել, որին ավելի քան 400 հրավիրյալներ են ներկա գտնվել:
Ռենե Սաթոնը և նրա փեսացու Էլիոթ Կոհենն ամուսնացել են ավանդական հրեական արարողությամբ, որի համար 4 օր նախապատրաստական աշխատանքներ են տարվել
Հարսնացուի միլիարդատեր հայրը 25 մլն դոլար է ծախսել այս շքեղ արարողության համար՝ այն դարձնելով պատմության մեջ ամենաթանկարժեք հարսանիքներից մեկը:
Ամերիկացին դստեր հետ ժամանել է ձիակառքով: Ծովափնյա ժայռերի վրա հատուկ փայտյա պատվանդան է կառուցվե երգչախումբի համար
Հարյուրավոր մարդիկ հավաքվել են ափի մոտ դիտելու այս շքեղությունը, որն իրականում հիանալի է դիտվում հատկապես ծովափին