Ահա թե ինչպես տաքսու վարորդը մարդկանց փրկեց ահաբեկչությունից

Ահա թե ինչպես տաքսու վարորդը մարդկանց փրկեց ահաբեկչությունից: Տաքսու վարորդը կարողացավ խանգարել ահաբեկչի գործողություններին, ով պայթուցիկ սարքով մարդկանց զանգվածային սպանություն էր նախապատրաստում:

Տաքսու վարորդը ենթադրյալ մահապարտին փակել է իր մեքենայի մեջ, և այդ միջոցով կանխել է ահաբեկչությունը։Ըստ նախնական տվյալների՝ վարորդը կարողացել է կանգնեցնել մեքենան, դուրս է եկել և կողպել մեքենայի դռները, մինչ իր ուղևորը գործի է դրել պայթուցիկ սարքը և մահացել։

Նա, հավանաբար, պատրաստվում էր հարձակվել ամբոխի վրա, որը հավաքվել էր տաճարում Հիշատակի օրը, որը նվիրված էր Առաջին համաշխարհային պատերազմում զոհվածների հիշատակին:Դեպքը տեղի է ունեցել Լիվերպուլում:

Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ Լիվերպուլում երեք կասկածյալ է ձերբակալվել է կանանց հիվանդանոցի մոտ պայթած մեքենայի պատճառով։ Ոստիկանությունից հայտնում են, որ ավտոմեքենայի ուղևորը մահացել է, վարորդը հոսպիտալացվել է։

(Visited 276 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: