Ինչ է հայտնի Լենինի և նրա սիրելիի կապի մասին

Ժամանակակիցների վկայությամբ` Ինեսան ծայրահեղ և հակասական բնավորություն ուներ: Մի կողմից նա երկաթյա կամքի ուժի տեր անձնավորություն էր, վճռական, սառնասիրտ, մյուս կողմից` կատարյալ կին իր ամուսնու համար` սիրող, ենթարկվող և անձնական ‹‹ես››-ը զոհաբերող:

Եվ այս հանգամանքը Լենինը ինչ որ ձևով շահագործել է: Նախ` Ինեսան փայլում էր լեզուների իր իմացությամբ, խորը գիտելիքներ և վերլուծական ունակություններ ուներ, այս ամենով նա անգնահատելի ծառայություններ է մատուցել Լենինին: Ինեսան անփոխարինելի դեր է ունեցել Լենինի կյանքում, և մեկ անգամ չէ, որ հարվածը վերցրել է իր վրա՝ սիրեցյալին փրկելով հարվածից

Իսկ երբ Լենինը դարձավ պետության ղեկավար, պահանջեց Ինեսայից վերադարձնել նրան գրած սիրային նամակները` հեղինակության վնաս չպատճառելու նպատակով, չնայած բոլորը գիտեին նրանց կապի մասին: Ինեսան որոշեց մեկնել Եվրոպա, որպեսզի կրքերը հանդարտվեին՝ հետո նորից վերադառնալու նպատակով։ Ինեսան մեկ անգամ ձերբակալվել է , հետո նախկին ամուսնու շնորհիվ ազատվել է բանտից, բայց շարունակել է Լենինի հետ կապը։ Արտասահմանում Ինեսան կրկին կապվում է Լենինի հետ` մինչև կյանքի վերջն նրա հետ միասին լինելու մտքով:

(Visited 105 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: