Ամերիկացի նավթային մագնատը, որը պատմության մեջ առաջին դոլարային միլիարդատերերից մեկն է, ինչպես նաև «Գեթի» թանգարանի և մի ամբողջ «կայսրության» հիմնադիր, Փոլ Գեթին է, նրա ծոռնուհի Այվի Գեթին ամուսնացել է լուսանկարիչ Տոբիաս Ալեքսանդր Էնգելի հետ:
Ինչպես ավելի վաղ ներկայացրեց CNN-ը, միլիարդատիրոջ ժառանգրդուհի, նկարիչ և մոդել Այվիի պսակադրությունը տեղի է ունեցել Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետարանի շենքում: Աստղային արարողությունը անցկացվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի կողմից:
Միջոցառմանը հրավիրվել և ներկա են գտնվել Անյա Թեյլոր Ջոյը, երգչուհի Օլիվիա Ռոդրիգոն և Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը:
Այվիիհ արսանյաց զգեստը ամբողջությամբ ծածկված է եղել հայելու բեկորներով:
«Սա պարզապես այն ամենն է, ինչի մասին երազում էի և սա նույնիսկ ավելին է»,- ասել է Այվին: Նրա տեսքը նվիրված է եղել իր տատիկին, ինչպես նաև նրա տեսքը զարդարեն են հենց իր տատիկի զարդերը