Նրանք ամուսնացան, երբ տղամարդը 100 տարեկան էր, ահա թե ինչու

1983-ին ընկերները ներկայացրեցին Ֆորեսթ Լենսուեյին և Ռոուզ Փոլարդին. դա երեկույթի ժամանակ էր, և զույգին հրավիրեցին միասին պարելու: Այդ ժամանակ Ֆորեսթը երկու անգամ արդեն այրի էր դարձել, Ռոուզը նույնպես կորցրեց իր ամուսնուն, ով մահացավ երկար ու ցավալի հիվանդությունից, և նորից ամուսնանալու մտադրություն անգամ չուներ. նա պարզապես ուզում էր շփվել որևէ մեկի հետ:

Նրանք ապրում էին միմյանցից 64 կմ հեռու, բայց ամեն ինչ անում էին, որ հնարավորինս հաճախ տեսնեն միմյանց։ 20 տարիների ընթացքում Ֆորեսթը հաճախ էր գնում Ռոուզին տեսնելու, իսկ հետո գիշերով մեքենայով տուն էր ուղևորվում:

2003 թվականին Ֆորեսթը փոխեց բնակության վայրը և տեղափոխվեց Ռոուզի քաղաք՝ Կապիստարանո լողափ, այնուհետև նրան ամուսնության առաջարկություն արեց։ Ռոուզը լուրջ չէր մոտենում այդ հարցին, քանի որ նա 80 տարեկան էր, իսկ ինքը՝ 90, և կատակով խոստացավ ամուսնանալ նրա հետ 100 տարեկանում: Բայց Ֆորեսթը կատակ չէր անում, և իր 100-ամյակի նախօրեին Ռոուզը վերջապես որոշեց ընդունել նրա առաջարկը։

Զույգն ամուսնացավ և գրանցեց իրենց միություընը տեղի գրանցամատյանում Ֆորեսթի ծննդյան օրը և մեղրամիսն անցկացրել մոտակա հյուրանոցում՝ դեպի օվկիանոս տեսարան ունեցող հյուրանոցի համարում։

Նրանց շնորհավորեցին աշխարհի տարբեր կողմերից, նրանց նույնիսկ շնորհավորանքներ ստացան ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և առաջին տիկին Միշել Օբամայի կողմից։

(Visited 266 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: