Նախկինում չէի հավատում Աստծուն, բայց հետո կյանքս գլխիվայր շրջվեց

Նախկինում չէի հավատում Աստծուն, բայց հետո կյանքս գլխիվայր շրջվեց

Ինձ համար Նա գոյություն չուներ, ես չէի հավատում ոչ մի այդպիսի երևույթի, ես ավելի հակված էի չոր գիտությանը և դարվինյան տեսությանը: Ես չէի կարծում, որ մենք ինչ-որ մեկի կողմից ստեղծված հրաշքներ կարող ենք լինել, պարզապես մտածում էի, որ մենք առաջացել ենք կենդանիներից, և դրանում որևէ երկնային բան չկա:

Այս մտքերով ապրելը ինձ ստիպում էր ինձ դրսևորել հնարավորինս էգոիստ և եսակենտրոն անձնավորություն, շատ մեծ սխալներ էի գործում ու վստահ էի, որ դրանցից որևէ մեկը չի կարող վատ կերպով անդրադառնալ ինձ վրա:

Պատեհ-անպատեհ նեղացնում էի մտերիմներիս, ինձ թվում էր, թե շատ ուղղախոս եմ, բայց, փաստորեն, արդեն անցնում էի բոլոր թույլատրելի սահմանները: Եվ մի ընթացք իսկապես կյանքս քաոսի էր վերածվել. ես չէի հասկանում՝ ինչ կամ ինչու եմ անում, այն ինչ իրականում անում էի

Մի օր երբ կրկին մտազբաղ մեքենաս էի վարում, պատահեց սարսափելին, ես պարզապես դուրս եկա ճանապարհի երթևեկելի մասից, ու գլորվեցի ձորը, ես պարզապես ապշած էի երբ աչքերս բացեցի ու հասկացա, որ ողջ եմ, ես հրաշքով փրկվեցի, սարսափելի ապրումներ ունեցի, ինձ մի կերպ օգնության հասան, շատ ցավեր ունեի, բոլորը միաբերան զարմանում էին թե ինչպես կարող էի փրկվել այդ դժբախտ պատահարից

Վերականգնվեցի ես շատ երկար, փորձում էի կրկին քայլել, ու հաղթահարել ցավերս, միայն հասկանում եմ որ Աստծո ձեռքը ողջ ընթացքում ինձ վրա է եղել, սակայն ես չեմ նկատել
ՀԻմա սկսել եմ գնահատել ապրածս ամեն պահն ու վայրկյանը

Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: