Արծիվը սև օձին գցեց վարորդի մեքենայի տանիքին, ահա թե ինչ եղավ վարորդի հետ

Քենիայում վարորդին կծել է սև մամբան, որը նրա վրա էր նետել կողքով թռչող արծիվը։

Տղամարդը պնդում է Մվինգի քաղաք գնալիս մահացու թունավոր օձն ընկել է իր մեքենայի տանիքի վրա։ Հետո նա սողացել է մտել մեքենյի մեջ և կծել նրա ձախ ձեռքը։

Վարորդը կանգնեցրել է մեքենան ու իրեն օգնության հասած մարդկանց հետ սպանել է օձին։ Բայց մինչ նրանք որոշել են, թե ինչ անեն օձի հետ, արծիվը ճեղքել է ամբոխը, վերցրել օձին և թռել:
Նրանցից մեկը, ով օգնել է սպանել օձին, Մուսյոկային արագ հասցրել է հիվանդանոց: Նրանց հաջողվել է փրկել տուժածին։ Առողջությունը բարելավելուց հետո նա դուրս է գրվել հիվանդանոցից։

Սև մամբան աֆրիկյան օձ է, որը կարող է հասնել երեք մետր երկարության: Նրա թույնը չափազանց վտանգավոր է մարդու կյանքի համար։ Երբ այդ օձը կծում է արդուն, տուժածը այրվող ցավ է զգում, խայթոցի տեղը ուռչում է, առաջանում է ծայրամասային կաթված։ Եթե հակաթույն չգտնվի մարդը կմահանա:

(Visited 1 556 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: