Ամուսինները դեղատնից չափից շատ սպիրտ էին գնում, իսկ տանը մահացած մարդ էին պահում, ահա թե ինչու

Այս դեպքը բացահայտվեց, երբ դեղատան աշխատակիցները ոստիկաններին հայտնեցին որ ամուսինները կասկածելի չափից դուրս մեծ քանակությամբ բժշկական սպիրտ էին գնում:

Նույն օրը ոստիկանությունը գնաց ամուսինների հետքերով: Նրանց տան ննջասենյակներից մեկում ոստիկանները հայտնաբերել են 49-ամյա կնոջ քայքայվող մնացորդները, ով իր կենդանության օրոք տաղանդավոր նկարչուհի էր եղել։

Փորձագետները եկել են այն եզրակացության, որ կինը մահացել է բնական մահով, բացառվել է բռնության վարկածը։ Դիակի օրինական հուղարկավորությանը խոչընդոտելու մեղադրանքով, սակայն, դատի են ենթարկվել հանգուցյալի հարազատները։ Բրիտանական օրենսդրության համաձայն՝ նրանց կարող է սպառնալ ցմահ ազատազրկում։

Գործի նյութերը ուսումնասիրելուց հետո դատավորը հայտարարեց, որ ընտանիքի բոլոր երեք անդամները տառապում են հազվագյուտ հոգեկան հիվանդությամբ՝ այս գործը յուրահատուկ դարձնելով քրեական դատարանի համար: Ի դեպ, սա պատահել էր բրիտանական Հյուսիսային Յորքշիր նահանգի Հեմսլի քաղաքում, իսկ ընտանիքի անդամները ճապոնացիներ են:

(Visited 418 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: