26-ամյա միլիոնատեր տղամարդը հարսնացու է փնտրում
«Ես փնտրում եմ մեկին, որն ինձ չի սիրի իմ բանկային հաշվի համար».նշել է ավստրալացին,ով 26 տարեկան է, և ով ամսեկան 120 հազար դոլար է վաստակում ։
Ավստրալացի ձեռնարկատեր Մեթյու Լեփրը, որն ամսական 120 հազար դոլար է վաստակում, սիրահարների տոնը միայնակ կանցկացնի, քանի որ դեռ չի գտել իր սիրելիին: Ինչպես նշում է Daily Mail-ը, պատճառն այն է, որ 26-ամյա երիտասարդը ոչ մի կերպ չի կարողանում իրեն հարմար և համապատասխան կողակից գտնել:
Մեթյուն ստիպված է եղել թողնել համալսարանը և միաժամանակ 3 տեղ աշխատել, որ կարողանա սատարել միայնակ մորը ծայրը ծայրին հասցնել և ապրել, իսկ այժմ 26-ամյա երիտասարդը սեփական բիզնեսն ունի և կարող է իրեն թույլ տալ շրջել ամբողջ աշխարհով մեկ