Չեք հավատա թե ինչու այրվեց տղայի բնակարանը
Բրիտանական Հարավային Յորքշիր կոմսությունում Ալբերտ Նդրյուն, ով պատրաստվում էր ամուսնության առաջարկ անել իր ընկերուհուն՝ Վալերիա Մադևիչին, պատահաբար հրդեհեց իր բնակարանը։
26-ամյա Նդրեուն չորս ժամ զարդարեց սենյակը ծաղիկներով, փուչիկներով, այնուհետև մոմեր շարեց ու վառեց դրանք, դրեց նար Marry me արտահայտությունը։ («Կամուսնանա՞ս ինձ հետ»):
Այս գործն անելուց հետո տղան գնաց Մադեվիչի մոտ։ Երբ զույգը տուն վերադարձավ, բնակարանից բարձրացող ծուխ զգաց և կանչեց հրշեջներին։ Բնակարանն ամբողջությամբ մախրացել էր
Չնայած այս արտակարգ իրավիճակին՝ երիտասարդը ծնկի է իջել բնակարանի մեջտեղում և ամուսնության առաջարկություն արել աղջկան։
Նդրեունի խոսքերը․
«Ամբողջ տնով մեկ փուչիկներ ու մոմեր էի շարե, գեղեցիկ զարդարել, ով կմտածեր որ այսպես կստացվի։ Այնքան էի անհանգստանում, որ ինչ-որ բան այն չէ, որ նույնիսկ չէի կարող պատկերացնել, որ կարող եմ հրդեհել տունը։ Բայց մեզ համար դա կլինի անմոռանալի օր և հետաքրքիր պատմություն, որը կպատմենք մեր երեխաներին և թոռներին»- ասել է տղան
Զույգը միասին է մեկ տարուց մի փոքրի ավելի, նրանք ծանոթացել են սոցաիալական ցանցերից մեկի շնորհիվ