Հոր խելացի առակը որդուն

Մի տղա կար, որ մի ծատ վատ բնավորություն ուներ, իհարկե ուզում էր ազատվել դրանից, բայց չգիտեր թե ինչպես:
Մի անգամ նրա հայրը տվեց նրաՆ մի տուփ մեխ ու ասաց. -Ամեն անգամ մի մեխ մեխիր այս ծառին, երբ կվիճես երևէ մեկի հետ, կամ երբ համբերությունդ տանուլ կտա

Առաջին օրը տղան 37 մեխ ծառի վրա մեխեց: Վերջին շաբաթում, նա կարողացավ իրեն զսպելով հասնել նրան, որ ծառին ավելի քիչ քանակությամբ մեխեր մեխեց, պակասեցնելով այն օր օրի` գիտակցելով, որ ավելի հեշտ է կառավարել ինքդ քեզ, քան ամեն անգամ այդքան մեխեր մեխել ծառին:

Վերջապես եկավ այն օրը, երբ նա այլևս ոչ մի մեխ չմեխեց ծառին: Այդ ժամանակ նա հորը պատմեց ամեն բան: Հայրը նրան պատասխանեց. -Ապրես, տղաիս, իսկ հիմա ամեն անգամ մի մեխ հանիր, երբ չես կորցնի համբերությունդ:

Եկավ նաև այդ օրը, երբ պատանին ասաց հորը, որ հանել է բոլոր մեխերը: Հայրը տարավ որդուն այդ ծառի մոտ ու ասաց. -Որդիս, դու քեզ շատ լավ պահեցիր, բայց նայիր, թե ինչքան անցքեր են մնացել այս ծառի վրա, նրանք այլևս երբեք իդեալական չեն լինի: Մեր հոգին նույնպես այս տեսքն ունի, մեր դիմացինը նույնպես, երբ վիճում ենք մեր հարազատների հետ ու վիրավորում նրանց, ամեն անգամ վերքեր ենք առաջացնում նրանց սրտի վրա, որոնք միշտ իրենց հետքն են թողնում, ու այդ ծառի տեսքն են ստանում : Եվ բնավ կարևոր չէ, թե քանի անգամ ենք մենք ներողություն խնդրում, հետքը մնում է:

(Visited 80 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: