Ճապոնիայի հայտնի բնակիչը, ով հայտնի է որպես մարդակեր, մեծացել է հարուստ ընտանիքում, բայց միշտ էլ ցանկացել է ճաշակել մարդկային մարմինը: 23 տարեկանում Սագավան ձերբակալվեց բռնաբարության փորձի համար, սակայն դա բռնաբարության փորձ չէր:Իրականում նա մտել է Տոկիոյում բնակվող բարձրահասակ գերմանուհու բնակարան ու հարձակվել նրա վրա։ Ոստիկանները չէին կռահել, որ նա իրականում ուզում էր ուտել նրան: Սագավան 32 տարեկանում մեկնել է գրականություն սովորելու Ֆրանսիայում, նա նույնիսկ գիտությունների թեկնածուի աստիճան է ստացել։
Հենց այնտեղ նա ընկերացավ դասընկերոջ՝ 25-ամյա հոլանդուհու՝ Ռենե Հարթևելտի հետ։ Ընկերությունը մահացու եղավ Հարթևելտի համար, քանի որ 1981 թվականին, մի գիշեր Սագավան նրան հրավիրեց իր մոտ, պատճառաբանելով աշխատել կապված պոեզիայի հետ, բայց ի վերջո կրակեց նրա պարանոցին և երկու օրվա ընթացքում կերավ նրա մարմնի տարբեր մասերը:
Նա փորձել է այդ կնոջ մարմնի մնացորդները լցնել մոտակա լիճը, սակայն այստեղ նա արդեն բռնվեց: Նա երկու տարի անցկացրեց կալանված, ապա օրինականորեն անմեղսունակ համարվեց և հետ արտաքսվեց Ճապոնիա: Մի անգամ Ճապոնիայում նա հոգեբանների կողմից ճանաչվեց մեղսունակ և դուրս գրվեց հոգեբուժարանից։ Այժմ նա ազատորեն ապրում է Ճապոնիայում։