ԱՀա թե քանի տարեկան էր աշխարհի ամենածեր կրիան
Ալագբա անունով կրիան, որը համարվում է մոլորակի ամենածեր կրիան, ապրում էր Օյո նահանգի Օգբոմոշո պալատում: Աբդուլվասիու Հասանն ասում է, որ Ալագբան ուներ առնվազն երկու անձնական օգնական, որպեսզի հետևեին իր կարիքներին,անհրաժեշտություններին, չնայած այն փաստին, որ կրիան ինքն էր ուտում ամիսը մի քանի անգամ:
Ամենայն հավանականությամբ, հարգարժան սկրիաին պալատ է բերել թագավորության երրորդ տիրակալը՝ Իսան Օկումոյեդը, որը ղեկավարել է 1770-ից մինչև 1797 թվականները: Հայտնաբերման պահին կրիան պետք է որ մեկ դար ապրած լիներ
Եթե այս ամենը ճիշտ է, ապա Ալագբան վերապրել է Օբգոմոշոյի 18 թագավորների թագավորությունը։
Որոշ փորձագետներ կասկածներ ունեն Ալագբայի ենթադրյալ տարիքի հետ կապված: Բրիստոլի կենդանաբանական այգու սողունների մասնագետ Թիմ Սքելթոնն ասում է, որ հնարավոր չէ, որ կրիան այդքան երկար կարողանար ապրել: «Հարյուր տարին շատ լավ տարիք է», — ասաց Սքելթոնը: «Հսկա կրիաները կարող են ապրել մինչև երկու հարյուր տարի, բայց նույնիսկ դա շատ հազվադեպ է պատահում»:
Միևնույն ժամանակ, Ալագբան չի պատկանում հսկա կրիաների դասին : Հերպետոլոգ, սողունների մասնագետ Ջոն Ուիլկինսոնը նույնպես համաձայնել է վերևում նշված տեսակետի հետ ասելով «Ես կասեի, որ նույնիսկ բացարձակ դեպքում անգամ հնարավոր չէ, քանի որ կրիաները այդքան երկար չեն ապրում»: