Պանամայում ութ մարդ զոհվեց Netflix-ի հարավկորեական այս սերիալի ոճով կազմակերպված հելոուինյան երեկույթի ժամանակ՝ հրաձգության հետևանքով։ Այս մասին է հայտնում արգենտինական TN հեռուստաալիքը: Սերիալը կոչվում է Squid Game
Միջադեպը կատարվել է Սանտա Անայի ակումբներից մեկում Երեկույթի ժամանակ, այստեղ տեղի է ունեցել երկու մրցակից ավազակախմբերի փոխհրաձգություն, որի արդյունքում սպանվել է հինգ մարդ, յոթ-ը վիրավորվել են: Եվս երեք դի ոստիկանները հայտնաբերել են մոտակա աղբանոցի տարածքում։
Անձը, որը սկսել էր հրաձգություն, տեղում մահացավ: Եվս չորսը մահացան հիվանդանոցում: Ոստիկանները բերման ենթարկեցին երկու անձի, որոնց թվում էր նաև սպանվածներից մեկի եղբայրը, նրա մոտ ևս գտան հրազեն:
The Squid Game-ի պրեմիերան կայացել է Netflix-ում՝ սեպտեմբերի 17-ին: Մեկ ամսում՝ որը իրականում շատ կարճ ժամանակ է իրենից ներկայացնում, սերիալը դիտեցին ավելի քան 111 միլիոն անգամ, և սերիալը դարփավ ամենադիտվածը պատմության մեջ: