Այդ ամենն ինձ դուր էր գալիս, որքան էլ բարկացնեի նրան

Այդ ամենն ինձ դուր էր գալիս, որքան էլ բարկացնեի նրան
Երևի տարիքը մարդու մեջ շատ բան է փոխում, մարդուն դարձնում ավելի հասուն ու գիտակից էակ, բայց մինչև այդ տարիքին և հասունությանը հասնելը, մարդը շատ փորձություններ է հաղթահարում։
Ես քսանհինգ 25 տարեկանում որոշում կայացրեցի ամուսնանալ։ Չեմ կարող ստել, ես նրան իհարկե այնքան շատ չէի սիրում, բայց կարծում էի, նա հարմար տարբերակ էր իմ կյանքում։

Ամուսնուս կողմից շատ սիրված էի, նա ամեն քայլս հսկում էր, ցանկացած խնդիր միանգամից լուծում էր ինձ համար։ Ամեն բան կարծես կատարյալ էր կողքից դիտողի համար, ու շատերը մեզ համարում էին երջանիկ զույգ։

Ես սիրում էի, երբ ամուսինս ինձ խանդում էր, ու ջանք չէի խնայում նման իրավիճակներ ստեղծելու համար, անդադար նման բաներ էի սարքում։ Գուցե, հիմա շատերը ինձ մեղադրեն այդ ամեին համար, բայց միևնույնն է ես դա արել եմ, որովհետև այն ինձ դուր էր գալիս։ Նման տեսարանների և սիտուացիաների ժամանակ ավելի էի հասկանում, որ խենթացնում եմ ամուսնուս։

Ու նշանակություն չունի, որ հետո շաբաթներով բառ չէինք փոխանակում ու նեղացած էինք մնում, միևնույնն է օրեր անց նա գալիս էր, խոսում, ու ամեն բան հարթվում էր, որովհետև գիտեի, որ ամեն բան ես եմ սկսել ու իմ մեղավորություն չափաբաժինն ամենամեծն է մեր հարաբերությունների մեջ։

(Visited 58 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: