Ահա թե ինչպիսին են հարուստների բունկերները

Մեծ Բրիտանիայի Միսթլի գյուղում ռումբերի ապաստարան կա, որը կառուցվել է 1951 թվականին Սառը պատերազմի ժամանակ՝ հարձակման դեպքում պետական ​​պաշտոնյաներին անվտանգությունը օահպանելու համար: Բունկերի պատերի հաստությունը 600 միլիմետր է, սակայն շենքը երբեք չի օգտագործվել նպատակային։

Այժմ բունկերի ներսում առկա են երեք պրեմիում դասի բնակարան՝ մեկ չորս սենյականոց և երկու երեք սենյականոց բնակարաններ։ Բոլորն էլ պահպանել են օրիգինալ դռներն ու պատերը, ինչպես նաև շլացուցիչ վերանորոգում ունեն. սանհանգույցների սալիկները իտալական մարմարով են, խոհանոցները՝ գրանիտե ծածկով, բոլոր սենյակները՝ հատակային ջեռուցում ունեն։ Բացի այդ, յուրաքանչյուր բնակարան ունի սեփական ավտոկայանատեղի, իսկ բակը պարսպապատված է։

Նախկինում բունկերը փորձել են մաս-մաս վաճառել, յուրաքանչյուրը ՝ 550 հազար ֆունտ ստերլինգ արժողությամբ, սակայն այժմ բունկերը նախատեսվում է ամբողջությամբ աճուրդի հանել։ Մեկնարկային գինը 1,4 մլն ֆունտ է , սակայն սեփականատերերը դրա դիմաց ցանկանում են ստանալ 1,9 մլն ֆունտ

Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: