Սառա Վինչեստերը Ուիլյամ Վինչեստերի այրին է, ով հանդիսանում էր համանուն զենքի հիմնադիր Օլիվեր Վինչեստերի որդին։
Սառա Վինչեստերը կորցրեց իր երեխային երիտասարդ տարիքում և որոշ ժամանակ անց կորցրեց նաև իր ամուսնուն, որից իրեն հասավ հսկայական հարստություն: Հոգիները Սառային հայտնում են, որ Ուիլյամի հոր ստեղծած հրացանով սպանված մարդկանց անեծքը «դրվել» է իր ընտանիքի վրա։ Իսկ անեծքը հեռացնելու համար նա պետք է տուն կառուցի, որտեղ սպանվածների հոգիները կխաղաղվեն և հանգստություն կգտնեն
1884 թվականին Սառան սկսում է տուն կառուցել, որի շինարարական աշխատանքները տևում են մոտ 40 տարի՝ մինչև իր մահը։ Առանձնատունը բաղկացած էր 7 հարկից և 160 սենյակ-ից։ Բայց երկրաշարժը խարխլում է հարկերի մի մասը, որից հետո մնացել էր ընդամենը 4 հարկ։ Առանձնատան հյուրերը բազմիցս նկատում էին , որ տանը հաճախ է կրկնվում 13 թիվը, յուրաքանչյուր սանդուղք բաղկացած է 13 աստիճանից, փոքրիկ ճաշասենյակում՝ 13 պատուհան կար, իսկ վիտրաժները նույնպես 13 մասից էին։ Որոշ պատուհաններ նայում են ոչ թե դեպի դուրս, այլ դեպի տարածքի ներս: Երրորդ հարկի դուռը բացվում է ուղիղ դեպի փողոց։ Առանձնատան կենտրոնում կա հատուկ «սեանսների» համար նախատեսված առանձնասենյակ, որում կինը շփվում էր հոգիների հետ։ Նա հաճախ վերադասավորում էր տան կահույքը՝ ուրվականներին շփոթեցնելու համար:
Այսօր ցանկացած մարդ կարող է մտնել առանձնատուն և տեսնել այն սեփական աչքերով։ Մութն ընկնելուց հետո միայն երրորդ հարկ չի թույլատրվում, ըստ լուրերի՝ այնտեղ ժամանակ առ ժամանակ ոտնաձայներ ու այլ տարօրինակ ձայներ են լսվում, իսկ դռներն իրենք իրենց բացվում և փակվում են։