Նա մեղադրվեց բռնաբարության մեջ մահվանից հետո
Ամերիկացի դերասանուհի Նատալի Վուդ Լանայի քույրը մեղադրել է բռնաբարության մեջ «Հոլիվուդի աստղ» Քըրք Դուգլասին, ով մահացել է 2020թ-ին:
Լանան հրատարակել է«Փոքրիկ քույրը» գիրքը, որի մեջ գրել էր Նատալիի և Քըրքի պատմությունը։ Նրա խոսքով՝ այդ ամենը պատահել է 1955 թվականին՝ «Որոնողները» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Այդ ժամանակ աղջիկը 18 տարեկան էր, իսկ Դուգլասը շատ ավելի մեծ էր իրենից:
Դուգլասի հետ հանդիպումը Նատալիի մոր նախաձեռնությունն էր։ Ըստ Լանայի հիշողությունների, ով այդ ժամանակ ութ տարեկան էր, Մարիա Զախարենկոն կարծում էր, որ դերասանը կօգնի իր դստերը, և նրա համար նոր ճանապարհ կբացի դեպի Հոլիվուդ:
Քույրերը երբեք չեն քննարկել այն ինչ պատահել էր այդ օրը, սակայն տարիներ անց Նատալին Լանային հայտնել է, որ տղամարդն «իրեն ցավ է պատճառել»: