Դատական փաստաթղթերում խոսվում է այն մասին, որ 52-ամյա Դեբորա Նիլսոնի մայրը՝ Պատրիսիա Իդնը, 2012 թվականի հուլիսին նոր կտակ է կազմել՝ իմանալով, որ տառապում է քաղցկեղով։ Որպես իր վերջին կամք՝ կինը ցանկացել է, որ իր խնայողությունները բաժանվեն թոռնուհու, ծոռների և հոսփիսի միջև, որը պահպանվում է մասնավոր բարեգործական կազմակերպության կողմից և որտեղ Էյդնն ապրել է իր կյանքի վերջին ժամանակահատվածում։
2013 թվականի հունվարին մոր մահվանից հետո դուստրը, ով մոր կամքի պաշտոնական կատարողն էր, իշխանություններից թաքցրել է նոր կտակի առկայության փաստը, որը գրվել էր հանգուցյալի կողմից և գումարը ծախսել է տան վերանորոգման և ընտանեկան հանգստի վրա՝ անտեսելով փաստաթղթի մի մասի առկայությունը։
2021 թվականի սկզբին Նիլսոնը դատապարտվեց մեկուկես տարվա ազատազրկման` երբ բացահայտվեց նրա արարքները: Սակայն 2021 թվականի հոկտեմբերի 29-ին, երդվյալ ատենակալների դատարանը որոշում է կայացրեց և ազատ արձակեց կնոջը, սակայն նրան պարտավորեցրին հոսփիսի օգտին վճարել գողացված 20,6 հազար ֆունտ ստերլինգը։
Եթե հիմնարկը երեք ամսվա ընթացքում չստանա գումարը, Նիլսոնը պետք է կրի ազատազրկման մնացած տարին։ Հաղորդվում է, որ կինը ավելի քան 60 հազար ֆունտ ստեռլինգ արժողության գույք ունի։ Այսպիսով, դատարանի կողմից սահմանված տույժը վճարելու համար կինը ստիպված կլինի վաճառել տունը։