Աշխարհի ամենաթանկարժեք հյուրանոցը, որտեղ մենք երբեք չենք լինի
Ամենաթանկ հյուրանոցն աշխարհում մի հյուրանոց-սուզանավ է իրականում, որը տեղակայված է Կարիբյան կղզիների տարածքում: Այս շքեղության մեկ գիշերվա արժեքն է 150000 ամերիկյան դոլլար մեկ անձի համար, տարեկան դրա մեկ սենյակն այքան եկամուտ է բերում, որ այդ արժեքով կարելի է մի փոքրիկ քաղաք գնել:
Հյուրանոցը կոչվում է Lover’s Deep Luxury Submarine- St. Lucia և գտնվում է ջրի տակ: Այն իրականում իրենից ներկայացնում է մի ստորջրյա կրուիզ, որի ընթացքում էլ հյուրը ստանում է աննկարագրելի տպավորություններ, այն ինչին նա ականատես է լինում, պարզապես հիանալի է: Սուզանավի բոլոր պատուհաններից երևում է ծովի հատակը, հյուրանոցը կարծես մի հսկայական ակվարիում լինի մարդկանցով լի:
Եթե ձեզ միշտ թվացել է, որ Կարիբյան կղզիների ափերին կարելի հիանալ արտասովոր գեղեցկությամբ, ապա դուք պատկերացնում անգամ չունեք, թե ինչ է սպասում այցելուին ծովի հատակում: Ձկների վտառներ, դելֆինարիումներ, էկզոտիկ ճաշատեսակներ, և իհարկե շատ ռոմանտիկ միջավայր, որտեղ զույգերը կարող են անցկացնել կյանքի ամենաանմոռանալի պահերը: