Ահա թե ինչպես ընտանի կենդանիների շնորհիվ ընկերությունը բարձրացրեց արտադրողականությունը

Տոկիոյում գործող Ferray Corporation-ը որոշում կայացրեց անսովոր կերպով բարձրացնել արտադրողականությունը և նվազեցնել իր աշխատակիցների սթրեսի աստիճանը։

Տոկիոյում փոքր բնակավայրերի պատճառով մեծաքանակ վարձակալներ բնակիչներին արգելում են ապրել ընտանի կենդանիների հետ, հետևապես կենդանիներ մեծ մասը հայտնվում է դրսում՝ փողոցում։

Ընկերությունը որոշում կայացրեց «վարձել» մորթե աշխատակիցների, դրանց շնորհիվ մարդիկ սկսեցին ավելի շատ շփվել միմյանց հետ ու ժամանակ անցկացնել իրենց ընտանի կենդանիների հետ։ Բացի այդ, աշխատակիցներին թույլ տվեցին անհրաժեշտության դեպքում իրենց ընտանի կենդանիներին բերել աշխատաավայր, եթե տերերը չունեն որևէ մեկին, ում հույսին կարող են թողնել նրանց, իսկ Ferray Corporation-ը ամսական 42 դոլար է վճարում յուրաքանչյուրին, ով կատու ունի:

Իհարկե ընկերության ընտանի կենդանի աշխատակիցները երբեմն անհարմարություններ են առաջացնում աշխատավայորւմ ՝ կրծելով համակարգչային լարերը կամ պատռելով թղթերը, սակայն ընկերությունը պատրաստ է համակերպվել նմանատիպ մանր անախորժությունների հետ։

(Visited 28 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: