Բեն Սմիթ-Կրալանը Բուսաբանական այգում ջուրն ընկնելուց հետո իր ոտքի վրա ինչ որ տարօրինակ բան նկատեց, ինչից հետո նրա վիճակը կտրուկ փոխվեց դեպի վատը:
37-ամյա տղամարդու օրգանիզմում նեկրոզացնող ֆասիիտ (NF) էր զարգացրել ահավոր միջադեպից հետո: Նեկրոզացնող ֆասիիտը փափուկ հյուսվածքի վարակի տեսակ է: Այն կարող է ոչնչացնել ձեր մաշկի և մկանների հյուսվածքները: Մահացու ինֆեկցիայի առաջացրած բարդությունների հետևանքով բժիշկները ստիպված էին անդամահատել տղամարդու ոտքը: Սակայն կարճ ժամանակ անց վիրուսը տարածվեց նաև ամբողջ օրգանիզմում և Բենը մի քանի շաբաթ անց մահացավ:
Դեպքից հետո սկսվեց «Բարեփոխումներ Բենի համար» դրամահավաքը, որն ուղղված էր լինելու այգու և լճի մաքրման ու բարեփոխման աշխատանքներին: Կարճ ժամանակում հավաքվեց ավելի քան 300,000 ֆունտ ստերլինգ՝ Բենի հիշատակին նվիրված ծրագրի համար: