Միայն ներելով կկարողանանք ներում ստանալ
Մենք հաճախ լռում ենք ու չենք բարձրաձայնում մեր սխալների մասին: Պատճառները շատ տարբեր կարող են լինել. երբեմն ամաչում ենք, երբեմն մտածում, որ դիմացինը չի հասկանա այն ինչ տեղի է ունցեցլ, մեկ-մեկ էլ պարզապես նախընտրում ենք լռել, ու միայն Աստծո հետ կիսվել:
Աայսպիսի դեպքերում ամեն մարդ ինքն է ընտրում իրեն հարմար տարբերակը, բայց զղջալը ու ապաշխարելը՝ պարտադիր է: Մենք հաճախ մեղադրում ենք մեզ՝ կատարած սխալների համար, բայց ոչինչ չենք անում դրանք ուղղելու, կամ գոնե ընդունելու և հասկանալու համար:
Աստված մեր սխալների հանդեպ միշտ բարեգութ և ողորմած է, և իր մտքում ընդմիտ չի պահում մեր սխալները:Նա հասկանում է, որ մենք՝ մարդիկս, անկատար չենք և ի ծնե բազում թուլություններ ու թերություններով ենք աշխարհ եկել։ Երբ մեր Հայրը նման կերպ է վարվում մեզ հետ, մենք իրավունք չունենք այդպես չվարվելու:
Երբ մենք աղոթում ենք, ասում ենք. «Հայր մեր, ների՛ր մեր մեղքերը, ինչպես, որ մենք ենք ներում մեր պարտապաններին»: Սա նշանակում է, որ Աստծուց ներում ստանալու պայման է մեր կողմից մեզ ներում շնորհելը նրանց, ովքեր մեր դեմ մեղքեր են գործել: Չներելու դեպքում աղոթքի խոսքից բխող եզրակացությունն այն է, որ ինքներս ներման չենք արժանանա Աստծո կողմից: