Շվեդական պարբերականներից մեկը հայտնում է, որ տարիներ առաջ Շվեդիայում զույգը ցանկացել է իրենց նորածին որդուն անվանել Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ Վլադիմիր Պուտինի անունով:
Այս անվան վերաբերյալ հարցումը իրականացնելուց հետո, մերժվեց դիմում-հայտը՝ պատճառաբանելով, որ այդ անվանումը պատկանում է «անպատեհ» անունների կատեգորիային:
Շվեդիայի գերատեսչության տարածած հայտարարության մեջ ասվում է. «Անունը չպետք է վիրավորի իր կրողին, նրան ծանր կացության մեջ գցի կամ որևէ պատճառով ընկալվի անպատեհ»:
Իսկ սեպտեմբերի սկզբին մեկ այլ դեպքի ականատես եղանք: Շվեդիայի մեկ այլ գյուղերից մեկի բնակիչները առաջարկել են իրենց որդու անվանել հենց՝ «Պուտին»: Սակայն զույգին կրկին արգելվել է օգտագործել այն որպես անուն, քանի որ դա իրականում ազգանուն է:
(Visited 71 times, 1 visits today)