Եղիսաբեթ II-ի հավերժության առեղծվածը

Եղիսաբեթ II-ի հավերժության առեղծվածը

Եղիսաբեթ II ծնվել է 1926 թ. ապրիլի 26-ին՝ Լոնդոնի Մեյֆեր թաղամասում: Նա լավ տնային կրթություն է ստացել, հիմնականում հումանիտար ուղղվածությամբ, ուսումնասիրել է բրիտանական սահմանադրության պատմություն, իրավագիտություն, ինչպես նաև ֆրանսերեն։

Երբ 2-րդ աշխարհամարտը սկսվեց, նա որոշում կայացրեց մեկնել ռազմաճակատ և այնտեղ բուժքույր աշխատել: Սակայն հայրը արգելեց նրան անել դա: Այնուամենայնիվ ապագա թագուհին զորակոչվեց ու այնտեղ ստացավ բեռնատարի վարորդի որակավորում, իսկ պատերազմի ավարտին նա արդեն կրտսեր հրամանատարի կոչում ուներ

Ի սկզբանե Եղիսաբեթը չէր հանդիսանում գահի հիմնական հավակնորդ, քանի որ արքայազն Էդուարդը շատ երիտասարդ էր և պետք է ամուսնանար և երեխաներ ունենար։ Սակայն 1936 թ. հոր՝ Ջորջ V-ի մահից հետո, արքայազն Էդուարդը ստիպված էր հրաժարվել գահից։

2015 թ. հունվարի 24-ից թագուհին աշխարհում ամենաերկար գործող միապետն է՝ Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահ Իբն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդի մահից հետո։ 20-րդ դարի 50-ականների կեսերին Եղիսաբեթ Երկրորդը վեցամսյա ուղևորություն կատարեց ամբողջ աշխարհով: Նա առաջին իշխող միապետն էր, ով շրջեց աշխարհով մեկ մի ուղևորության մեջ: Նա առաջին միապետն էր, ով եղավ Ավստրալիայում և Նոր Զելանդիայում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: