Այս արքայադուստրը հրաժարվեց ողջ ունեցվածքից ու ամուսնացավ շարքային քաղաքացու հետ
NHK հեռուստաալիքը հայտնում է, որ Ճապոնիայի արքայադուստր Մակոն պաշտոնապես ամուսնացել է Կեյ Կոմուրոյի հետ, ով հանդիսանում էր Տոկիոյի Միջազգային քրիստոնեական համալսարանի նրա նախկին համակուրսեցին, նրանք միասին էին սովորել :
Առավոտյան ժամը 10-ին արքայադուստրը լքեց կեցավայրը: Այնտեղ նա բնակվում էր իր հոր՝ գահաժառանգ արքայազն Ակիսինոյի, մոր և կրտսեր քրոջ հետ։ Դրանից հետո տեղի է ունեցել պսակադրությունը։
Արքայադուստրը 30 տարեկան է, նրան այսուհետ կանվանեն Մակո Կոմուրո: Փաստորեն այս մաենից հետո նա կորցրել է կայսերական ընտանիքի անդամի կարգավիճակը և դարձել Ճապոնիայի շարքային քաղաքացի։
Զույգը նշանադրվել էր դեռևս 2017 թվականի սեպտեմբերին։
Հասարակությունը, արքայադստեր ընտանիքի հետ միասին, այս ամուսնության նկատմամբ ոչ միանշանակ վեաբերմունք են ցուցաբերում: Այս պատճառով արքայադուստրը հրաժարվել է ընդունել ավանդույթի համաձայն իրեն հասանելիքմոտ 150 մլն իենը ($1,3 մլն)։
Նորապսակ զույգը մտադիր է մեկնել ԱՄՆ։