Լոնդոնի ոստիկանությունը դադարեցրեց Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ՝ արքայազն Էնդրյուի միջնեկ որդու նկատմամբ հետաքննությունը, որը նախաձեռնված է րամերիկուհի Վիրջինիա Ջիուֆրեի ցուցմունքի համաձայն, նա պնդում էր, որ դեռահաս տարիքում իրեն ստիպել են սեռական հարաբերություն ունենալ արքայազնի հետ:
«Չնայած մամուլի ճնշմանը և այն հանգամանքին, որ առկա էին նոր փաստեր և տեղեկություններ, Լոնդոնի ոստիկանությունը եկավ այն եզրահանգման, որ բոլոր առկա պնդումները և փաստերը բավարար չեն գործի հետագա քննության համար: Սքոթլանդ Յարդը հայտարարել է, որ ոստիկանությունն ավարտել է մամուլի կողմից իրենց տրամադրված գործի նոր մանրամասների քննությունը և որոշել է, որ արքայազն Էնդրյուի դեմ այլ գործողություններ չեն ձեռնարկվելու:
Այնուամենայնիվ Լոնդոնի ոստիկանությունը պատրաստակամություն հայտնեց համագործակցել Միացյալ Նահանգների գործընկերների և շահագրգիռ կազմակերպությունների հետ Ջեֆրի Էփշտեյնի հետ կապված դրվագների հետագա հետաքննության համար: