Սովորականի պես առավոտյան խանութից տուն էի գնում ու նկատեցի մի հայտարարություն մուտքի մոտ փակցված՝
«Սիրելի հարևաններ,
Այսօր մոտավորապես 9.20-ին, միջանցքում կորցրել եմ 5000 դրամ: Եթե որևէ մեկը գտել է, խնդրում եմ, վերադարձնել համար 55 բնակարան Մարուսյա Ավետիսյանին: Իմ ամսեկան թոոշակը 30000 դրամ է»:
Ես չէի գտել այդ գումարը, բայց շատ ցանկացա օգնել, 5000 դրամ հանեցի դրամապանակիցս և բարձրացա բնակարան: Ոգևորված, որ կօգնեմ տատիկին: Տատիկը բացեց դուռը ու հենց տեսավ ինձ գումարը ձեռքիս, միանգամից գրկեց, սկսեց լացել և արցունքներն աչքերին պատմել.
-Առավոտյան խանութ էի գնացել: Վերադառնելիս մուտքի բանալիները հանեցի, երևի հենց այդ ժամանակ էլ փողը գրպանիցս ընկել է, ինչպես չեմ նկատել:
Բայց գումարը չվերցրեց ինձնից: Պարզվեց, որ մի քանի ժամվա ընթացքում նրան էլի էին այցելել, ես արդեն վեցերորդ մարդն էի, որ «գտել» և վերադարձրել է գումարը:
Ինչքան բարի կարող են լինել մարդիկ, բավական է ի սրտե ցանկանալ օգնել կարիքի մեջ գտնվող մարդուն: