Ամուսինը անջատեց կնոջը շնչառական ապարատից, իսկ կինը սկսեց ինչ որ բան շշնջալ

Ամբողջ ընտանիքի համար դա մղձավանջի պես էր: Սթիվեն Սվոպը գտել է իր մորը՝ Լինդին, անգիտակից վիճակում: 45-ամյա կինը 12 օր կոմայի մեջ է եղել, ուստի բժիշկներն ընտանիքին խորհուրդ են տվել անջատել կենսապահովումը։ Ընտանիքի համար դա աներևակայելի դժվար որոշում էր, սակայն հարգելով Լինդիի՝ օրգանների դոնոր դառնալու ցանկությունը՝ նրա ամուսինն ու երկու երեխաները կայացրին դժվարին որոշումը: Ամեն մեկը հերթով մոտենում ու բաժանման խոսքեր շշնջում մորը. Լինդին լսում է ամեն ինչ. Նա նույնիսկ հիշում է, թե ինչպես են բժիշկները պատմել իր ընտանիքին, թե ինչ է լինելու իր հետ:

Հենց այդ ժամանակ ամուսինը նրա ականջին շշնջաց՝ «Դու պետք է կռվես», «Պետք է կռվող լինես»։ Լինդին չէր կարողանում խոսել, նույնիսկ ազդանշան տալ, շարժվել։ Բայց նա կռվեց: Երբ ամուսինը թեքվեց նրա վրա, որպեսզի վերջին անգամ համբուրի, հրաշք տեղի ունեցավ. «Ես կռվելու եմ», — շշնջաց Լինդին: Ընտանիքն ուղղակի ապշած էր. Նրանք արդեն հրաժեշտ էին տվել մորը, բայց այն բանից հետո, երբ անջատեցին կենսապահովման համակարգը, նա ողջ էր, գիտակից։ Նա կռվեց. Կինը ապաքինվել է, և այժմ նա բոլորին պատմում է, թե ինչպես է ամուսնու խոսքերն իրեն կյանք վերադարձրել։ «Եթե մարդ անգիտակից է, դա չի նշանակում, որ նա քեզ չի լսում»,- ասում է կինը։ Այսպիսով, նման իրավիճակներում խոսեք ձեր սիրելիների հետ: Նրանք լսում են քեզ: Այս պատմությունը ապացուցում է, որ երբեք չպետք է հանձնվել և կորցնել հույսը:

(Visited 56 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: