Ինչպես մի քանի րոպեյի ընթացքում ազատվել անտանելի գլխացավերից

Ինչպես մի քանի րոպեյի ընթացքում ազատվել անտանելի գլխացավերից․․․Բոլորիս մոտ էլ երբեմն լինում են գլխացավեր:Ոմանց մոտ
դրանք հենց այնպես են առաջանում, իսկ մյուսներինն էլ ինչ-որ հիվանդության հետ է կապված։Անձամբ ես կարծում եմ, որ այն առա-
ջանում համակարգչի մոտ երկար մնալուց, ժամեր շարունակ հեռախոսներով զբաղվելուց և շատ քիչ մաքուր օդ շնչելուց:

Մեզանից շատերը սովոր են ազատվել գլխացավերից դեղահաբերով: Բայց դրանք վնասակար են մեր օրգանիզմի համար:Ինչպես բոլորը գիտեն, դրանք բացասաբար են անդրադառնում լյարդի, երիկամների և սրտի աշխատանքի վրա: Եվ հիշեք,ավելի ճիշտ, հարցրեք Ձեր տատիկ-պապիկներին, արդյոք նրանք գլխացավի դեպքում հաբեր են օգտագործել: Նրանք, անշուշտ, կասեն ո՜չ:

Իսկ ահա իմ տատիկն ինձ ասաց, թե ինչպես կարելի է ազատվել գլխացավից ընդմիշտ։

Ընդհանուր առմամբ, գլխացավից ազատվելու շատ եղանակներ կան: Բայց հիմնականում դրանք օգնում են ժամանակավոր և ցավից չեն ազատում հավիտյան: Օրինակ, Դուք կարող եք վերցնեք թարմ ճակնդեղը, դրանից հյութ պատրաստեք, որով խոնավացնեք բամբակը, այնուհետև դնեք բամբակյա բարձիկները երկու ականջների օղակներին:Դուք կարող եք կատարել կիտրոնով կոմպրեսներ:

Նաև գլխացավի դեպքում կօգնի մատների մերսումը, որն արվում է մատների ֆալանգների բարձիկների վրա: Դուք պետք է սկսեք
բութ մատից և ավարտեք մերսումը փոքր մատով:Մեթոդը, որը տատիկս ինձ ասաց, շատ պարզ է և հուսալի: Եվ ամենակարևորը՝
ապացուցված:Վերցրեք 0,5 լիտր ջուր, ցանկալի է եռացրած, այս ջրի մեջ լուծեք 1 ճաշի գդալ աղ: Աղը պետք է լինի մեծ կամ ծովային:
Դրանից հետո բրդյա կտորը թացացրեք այս լուծույթով և դրեք մեջքի ստորին հատվածին(գոտկատեղի հատվածին):Ծածկվեք վեր-
մակով, որպեսզի ջերմությունը մնա և քնեք(պարկեք մեջքի վրա)։

Այս ընթացակարգը ես արել եմ մոտ տասը օր: Եվ արդեն 24 տարի է, ինչ գլխացավ չեմ զգացել:

(Visited 11 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика