Ծիծաղս գալիս է, երբ 50 տարեկան կանայք պնդում են, որ 30 տարեկանի տեսք ունեն

Հիմնականում կանանց արտաքինը համապատասխանում է իրենց կենսաբանական տարիքին։ Իհարկե, լինում են բացառություններ, սակայն ծայրահեղ հազվադեպ։ Չկան այնպիսի կանայք, ովքեր 50-ում 30-ի տեսք ունեն, կամ 45-ում՝ 25-ի։ Միշտ ծիծաղս գալիս է, երբ լսում եմ նման արտահայտություններ։

Անկեղծ կարող եմ ասել, որ 50 տարեկան եմ, և հենց 50 տարեկանի տեսք ունեմ։ Ես երբեք չեմ փորձել նվազեցնել տարիքս, ավաղ, ժամանակը ետ չենք տա։ Բայց հարկ է նշել, որ արտաքինս համապատասխանում է տարիքիս տարբեր բյութի-պրոցեդուրաների շոնրհիվ։ Որպեսզի լավ տեսք ունենամ, ջանքեր եմ գործադրում․ ազատվել եմ վնասակար սովորություններից, փոխել եմ սննդակարգս։

Երբ առանց շպարի եմ, կիսատ քնած կամ հիվանդ, իմ տարիքին ավելանում է ևս 5 տարի։ Իսկ շատ կանայք հրաժարվում են ընդունել այն փաստը, որ ժամանակն իրենն ասում է։ Իմ աշխատավայրում գրեթե բոլոր կոլեգաներս փորձում են ապացուցել, որ իրականում ավելի երիտասարդ տեսք ունեն։

Մի օր կատակելով հարցրեցի մեր աշխատավայրից նման մի կնոջ․

—Իսկ քեզ խանութում ալկոհոլ կամ ծխախոտ վաճառելիս չե՞ն խնդրում ցույց տալ անձնագիրդ։

—Չեն խնդրում, բայց ուշադիր նայում են․․․ փորձում են հասկանալ՝ չափահաս եմ թե ոչ։

Նա 34 տարեկան է։

Ծերանալը բնական գործընթաց է, դրանից ոչ մեկ չի խուսափի, դրա մեջ ծիծաղելի ոչինչ չկա։ Ծիծաղելի է այն ժամանակ, երբ կանայք փորձում են թաքցնել տարիքը։ Ցանկացած տարիքում կինը պիտի խնամի իրեն, հետևի արտաքինին, բայց ոչ փորձի կոծկել իրական տարիքը։

Արդյո՞ք համաձայն եք ինձ հետ։

(Visited 13 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика