Հունաստանը ու Ֆրանսիան հրաժարվել են Թուրքիա ուղարկել հրշեջ ինքնաթիռներ

Ֆրանսիան և Հունшստանը հրաժարվել են Թուրքիա ուղարկել հրշեջ ինքնաթիռներ

Ֆրանսիան և Հունաստանը ետ են կшնգնել իրենց իսկ արած առաջարկություններից՝ Թուրքիա ուղարկել հրշեջ ինքնաթիռներ անտшռային հրդեհների դեմ պայքարելու նպատակով: Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ Մևլութ Չավուշօղլուն:
«Իհարկե, Թուրքիան ընդունում է այլ երկրների առաջարկած օգնությունը: Ֆրանսիան նախ առաջակեց ինքնաթիռ ուղարկել հետո ետ կանգնեց իր առшջարկից:

Հունաստանը նախ խոստացավ ուղարկել, հետո հրшժшրվեց, քանի որ իրենց մոտ ևս հրդեհներ բռնկվեցին»,- նշել է նա:

Նշենք, որ հուլիսի 28-ից Թուրքիայի մի շարք շրջաններում մոլեգնող հրդեհը ոչ միայն ահռելի նյութական ու մարդկային կորուստների պատճառ է դարձել, այլ լուրջ վտանգ է հանդիսանում նաև երկրի զբոսաշրջության ոլորտին։
Համատարած հրդեհները կաթվածահար են արել Թուրքիայի զբոսաշրջության ոլորտը

Հուլիսի 28-ից Թուրքիայի մի շարք շրջաններում մոլեգնող հրդեհը ոչ միայն ահռելի նյութական ու մարդկային կորուստների պատճառ է դարձել, այլ լուրջ վտանգ է հանդիսանում նաև երկրի զբոսաշրջության ոլորտին, այս մասին գրում է Ermenihaber-ը։

Էգեյան տարածաշրջանում ու հատկապես Մարմարիսում գտնվող հյուրանոցներում ամեն օր բազմաթիվ ամրագրումներ են չեղարկվում, իսկ նոր ամրագրումները այլևս չեն արվում։ Հատկապես առաջիկա օրերի համար նախապես արված ամրագրումների շուրջ 10 տոկոսը չեղարկվել է զբոսաշրջիկների կողմից։ Արդեն ժամանած հյուրերն էլ ժամանակից շուտ հեռանում են։ Տարածաշրջանը վերածվել է աղետի գոտու։

Ոլորտի ներկայացուցիչները պնդում են, որ ի տարբերություն Մարմարիսի կամ Բոդրումի, Անթալիայում հրդեհները հյուրանոցներին անմիջականորեն չեն սպառնում, դրանք լեռներում են։ Բայց այստեղ էլ ծխի, օդից թափվող մրի պատճառով որոշ զբոսաշրջիկներ ցանկացել են հեռանալ կամ փոխել հյուրանոցը։ Անթալիայի հյուրանոցատերերի պնդմամբ՝ նման դեպքերը համատարած չեն։

(Visited 10 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика