Որն է քո սիրելի գույնը և ինչ է այն նշանակում

Հոգեբանության մեջ համարվում է, որ սիրելի գույնը նշանակություն ունի և այն ինչ-որ բան է խորհրդանշում: Իսկ ի՞նչ կարող են պատմել մեր մասին մեր սիրելի գույները: Ահա մի քանի օրինակ:

Կարմիր Շատ հագեցած և՛ արյան, և՛ կրակի էմոցիոնալ գույն է: Այդ գույնի հետ են ասոցացվում պատերազմն ու վտանգը, բայց նույն ժամանակ նաև սերն ու կիրքը:

Կապույտ Կապույտը պարգևում է հանգստություն և խաղաղություն և հենց այդ պատճառով օգտակար է համարվում հոգու և մարմնի համար: Այն ասոցացվում է հանգստության, կայունության և խորության հետ: Նաև այն խորհրդանշում է վստահություն, հավատարմություն, իմաստություն, հավատ և ճշմարտություն:

Դեղին Հույսի և երջանկության խորհրդանիշ: Այն տալիս է ուրախություն և եռանդ: Բայց դրանց հետ մեկտեղ այս գույնը խորհրդանշում է նաև հիվանդություն և խանդ:

Կանաչ Բնության գույնը: Այն խորհրդանշում է աճ, ներդաշնակություն, թարմություն և պտղաբերություն, նաև անվտանգություն և հարստություն:

Վարդագույն Նրբանկատ գույն: Ասոցացվում է քաղցրության, ապրումների և քնքշության հետ: Նաև այն կապում են նորածինների և քաղցր բամբակի հետ: Վարդագույնը խոսում է ինքդ քո և շրջապատի հանդեպ սիրո մասին:

(Visited 26 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика