Թուրքիայի նախագահ Էրդողանն անիծել է Ավստրիայի կառավարությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անիծել է Ավստրիայի կառավարությանը Իսրայելի դրոշի պատճառով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ես անիծում եմ Ավստրիայի կառավարությանը, որը Իսրայելի դրոշը կանգնեցրել է կանցլերի վարչակազմի շենքի վրա: Ահաբեկչական պետության դրոշ բարձրացնելը նշանակում է ձեզ նույնացնել ահաբեկչության հետ»,- ասել է նա:

Էրդողանը ենթադրել է, որ նման գործողությամբ Վիեննան «փորձում է ստիպել մուսուլմաններին վճարել իր կողմից իրականացված հրեաների ցեղասպանության համար:

Իսրայելի դրոշները բարձրացվել են կանցլերի դաշնային գրասենյակի և Ավստրիայի արտաքին գործերի նախարարության տանիքների վրա «ի նշան համերաշխության, քանի որ Իսրայելի վրա կատարված ահաբեկչություններն արժանի են ամենախիստ դատապարտման»:

Մայիսի 16-ին Էրդողանը հայտարարել էր, որ միջազգային հանրությունը պետք է «ուժեղ և զսպող դաս տա Իսրայելին» Պաղեստինի հետ հակամարտության սրման համար: Դրանից առաջ նա պաղեստինա-իսրայելական լարվածությունը համեմատել էր Լեռնային Ղարաբաղի «օկուպացիայի» հետ: Էրդողանի համոզմամբ՝ Իսրայելը հատել է բոլոր սահմանները և խոստացել օգնել պաղեստինցիներին:

Հակամարտության սրումը սկսվեց Երուսաղեմի օրը պաղեստինցիների և իսրայելցիների բախումների ֆոնին: Իսրայելը Երուսաղեմը համարում է իր միակ և անբաժանելի մայրաքաղաքը: Մինչդեռ Պաղեստինը Արևելյան Երուսաղեմը (Ալ-Քուդս) անվանում է գրավյալ տարածք, և դա հաստատված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերում:

(Visited 14 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика