Կորոնավիրուսի հաստատման 178 նոր դեպք. վարակվածների թիվը հասավ 219 270-ի

Հայաստանում մայիսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 178 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 219 270-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 9 քաղաքացի, մահացածների թիվը 4234 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Մայիսի 9-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1039 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 10 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5273-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 457 է, ընդհանուր առողջացածներինը՝ 204 578, փաստացի բուժվողներինը՝ 9419 (մեկ օրում նվազել է 289-ով): Մեկ օրում արվել է 2353 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 014 891 թեստ:

(Visited 10 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика