Ուկրաինան ի պատասխան իր հյուպատոսի ձերբակալմանը, երկրից արտաքսում է ռուս դիվանագետին

Ուկրաինայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հայտնել Սանկտ Պետերբուրգից ուկրաինացի հյուպատոս Ալեքսանդր Սոսոնյուկի ձերբակալման և արտաքսման պատճառով:

Ինչպես փոխանցում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի ԱԳՆ կայքը, ուկրաինական կողմը որոշում է կայացրել արտաքսել Ռուսաստանի դեսպանության ավագ դիվանագետին:

«Վճռական բողոք ենք հայտնում Սանկտ Պետերբուրգում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսի՝ ապրիլի 16-ին տեղի ուենցած անօրինական ձերբակալության և մինչև ապրիլի 21-ը երկրի տարածքից հեռանալու ցուցման վերաբերյալ»,- ասվում է Ուկրաինայի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Նախարարությունից հայտնել են, որ նման գործողությունները կոպտորեն խախտում են Վիեննայի կոնվենցիան դիվանագիտական հարաբերությունների մասին: «Ի պատասխան վերոնշյալ սադրանքի՝ Կիևում Ռուսաստանի դեսպանատան ավագ դիվանագետը պետք է հեռանա Ուկրաինայի տարածքից 72 ժամվա ընթացքում՝ սկսած ապրիլի 19-ից»,- ասվում է ԱԳՆ կայքում:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Սանկտ Պետերբուրգում ձերբակալել է Ուկրաինայի գլխավոր հյուպատոսին` իրավապահ մարմինների և ԱԴԾ-ի տվյալների բազաներից գաղտնի տեղեկատվություն ստանալու համար:

(Visited 6 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика